Օգոստոս 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ատրպէյճանի Պաշտպանութեան նախարարութիւնը  ապատեղեկութիւն  տարածեց, թէ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ  բացած են ատրպէյճանական դիրքերուն ուղղութեամբ. Հայաստանի ՊՆ:

Վլատիմիր Փութինի Ատրպէյճան պետական այցի շրջանակներէն ներս ստորագրուած է 6 փաստաթուղթ երկկողմ գործակցութեան զարգացման վերաբերեալ:

Շատ գոհ ենք Ռուսաստանի և Ատրպէյճանի միջև փոխգործակցութեան մակարդակէն. Ալիև:

Ատրպէյճան և Ռուսաստան կը գործեն որպէս դաշնակիցներ և բարեկամներ. Ալիև:

Ռուսաստան պատրաստ է նպաստելու  Ատրպէյճանի և Հայաստանի միջև խաղաղութեան համաձայնագիրի ստորագրութեան. Փութին:

Ռուսաստանի նախագահը խոստացած է՝ կապ հաստատել Նիկոլ Փաշինեանին հետ և ներկայացնել Ալիևին հետ բանակցութիւններու արդիւնքը։

Ռուսական հարթակը միշտ ընդունելի եղած է Ատրպէյճանի համար. Պայրամով:

Իրանի և Հայաստանի յարաբերութիւնները բարեկամական են և կառուցողական. Քանանի:

Ուքրանիոյ զինուած ուժերը կը ցանկան չէզոք գօտի ստեղծել Կուրսկի շրջանին մէջ. Զելենսքի:

ՀԱՄԱՍ մերժած է Կազայի հատուածին հրադադար հաստատելու առաջարկը:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում