Օրը՝ 60 վայրկյանում | 16.08.2024

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել. ՊՆ հերքումը:

Շվեդիայի արտգործնախարարը չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքում:

Պուտինը պետական այց կկատարի Ադրբեջան:

Թուրքիան և Իրաքը ռազմական և անվտանգային ոլորտներում գործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման հարցով Դոհայի խորհրդակցությունները շարունակվել են այսօր:

Սեժուրնեն հույս է հայտնել, որ Լիբանանն էսկալացիայի տանող գործողություններ չի ձեռնարկի:

Ոչնչացվել է Ղրիմի կամրջի ուղղությամբ արձակված ամերիկյան տասներկու հրթիռ. ՌԴ ՊՆ:

Բելառուսի պետական սահմանին պահպանվում է զինված սադրանքների հավանականությունը. Խրենին:

Թրամփի և Հարիսի հեռուստաբանավեճը կանցկացվի հոկտեմբերին:

Աշխարհի տարբեր երկրներում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում