Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2024

ԼԼուսինե Մուրադյան

Կառավարությունը հաստատել է Լոռիում և Տավուշում հեղեղումներից տուժածներին և տնտեսվարողներին աջակցության ծրագրերը:

Ուկրաինայի Զինված ուժերը Կուրսկում առաջխաղացում են գրանցել. Զելենսկի:

Կիևը մտադիր է «բուֆերային գոտի» ստեղծել Կուրսկում:

Ռուսաստանում տարհանում են Կուրսկի մարզի Գլուշկովի շրջանի բնակիչներին:

Մոսկվան և Կիևը բանակցություններ են սկսել Կուրսկի մարզում գերեվարված ռազմագերիների փոխանակման հարցով:

ՀԱՄԱՍ-ը չի մասնակցի Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման հարցով բանակցություններին:

ԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իսրայելին՝ հրաժարվել ՀԱՄԱՍ-ի նկատմամբ նոր պահանջներից. FT:

ՆԱՏՕ-ի ավելի քան կես միլիոն զինծառայող բարձր պատրաստականության վիճակում է. Բաուեր:

Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին և աշխատել Իսրայելին կանգնեցնելու ուղղությամբ. Էրդողանը՝ Աբասին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապկի ծաղիկ հիվանդության տարածման պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում