Օգոստոսի 1-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Մարգարայի անցակէտի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պէտք է կայացուի. Ռուստամ Բադասեան:

Հայաստանի և Ատրպէյճանի միջև գործընթացի դրական ելքը պիտի ազդէ նաև հայ-թրքական սահմանի բացման վրայ. Ֆիտան:

Ամիրբեկով Միացեալ Նահանգներու մէջ քննարկած է Հայաստան-Ատրպէյճան խաղաղութեան գործընթացը:

Ատրպէյճան նոր վտանգաւոր տարր է միջազգային ասպարէզին մէջ. Ֆրանսայի Ծերակոյտի զեկոյց:

Վրաստանի մէջ ուժի մեջ մտաւ «Օտարերկրեայ ազդեցութեան թափանցիկութեան մասին» օրէնքը:

Ուքրանիա հասած են առաջին F-16 կործանիչները:

Տարածքային ամբողջականութեան հետ կապուած որևէ հարց չի կրնար լուծուիլ առանց ժողովուրդի մասնակցութեան. Զելենսքի:

ՄԱԿ-ը զգուշացուց Մերձաւոր Արևելքի մէջ պատերազմի վտանգի մասին:

Իսրայէլ հաստատած է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմէտ Տէյֆի սպաննութիւնը:

ՄԱԿ անվտանգութեան խորհուրդը արտահերթ նիստ հրաւիրեց Հանիէյի սպաննութեան հարցը քննարկելու առիթով:

Հանիէն պիտի յուղարկաւորուի Տոհայի մէջ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում