Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2024

ԼԼուսինե Մուրադյան

Միացյալ Նահանգների դեսպանը Եվրամիության քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է սահմանին տիրող իրավիճակը:

Երկկողմ մի շարք հարցերի լուծումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև տարածաշրջանի վրա. Գուտերեշ:

Բլինքենը և Բերբոքը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը:

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա:

Ռուսաստանը ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար. Գալուզին:

Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի. Դյուժարիկ:

Մոսկվայի և Կիևի մասնակցությամբ հնարավոր գագաթնաժողովը առարկայական բովանդակություն չունի. Պեսկով:

Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության բազա է գործարկվել:

Եգիպտոսի և Հորդանանի արտգործնախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում