Ավտոբուսի վարորդին օնլայն կհետևեն, վթարներն էլ կկրճատվեն. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մեկնաբանությունները
Էլեկտրոնային համակարգի ներդրումը շատ հարցեր կլուծի հասարակական տրանսպորտի աշխատանքում: «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրենը համոզված է, որ կկրճատվեն ավտոբուսների մասնակցությամբ վթարները, նաև կկարողանան ավելի լավ վերահսկել երթուղի դուրս եկած շարժակազմերը: Այստեղ վերլուծում են յուրաքանչյուր վթար, վարորդի մեղավորության դեպքում լինում է նկատողություն, ընդհուպ աշխատանքից ազատում:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում:













