Յունիս 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Մարտունակ և ժամանակակից սպառազինութեամբ բանակ ունենալը որևէ երկրի ինքնիշխան իրաւունքն է․ Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան պատասխանը Պաքուի յայտարարութիւններուն:

Պապիկեան և Ֆրանսայի նախագահի ռազմական խորհրդականը համագործակցութեան հարցեր քննարկած են:

Փարիզ կը հրահրէ Հարաւային Կովկասի մէջ զինուած առճակատումի հերթական փուլը. Զախարովա:

Չենք հրաժարիր Հայաստանի հետ շփումներէն զինամթերքի ոլորտէն ներս. Զախարովա:

Միասին տարածաշրջանային կայունութեան ու անվտանգութեան կը ձգտինք նպաստել. Վերմա:

Փութին պետական այցով Հիւսիսային Քորիա կը գտնուի:

Մոսկուան և Հիւսիսային Քորիան Համապարփակ ռազմավարական գործընկերութեան համաձայնագիր ստորագրեցին:

Ռուսաստանի և Հյուսիսային Քորիայի միջև խորացող համագործակցութիւնը անհանգստացնող է. Փենթակօն:

Ուքրանիոյ  անդամակցութիւնը ՆԱԹՕ-ին բացառուած է. Ռիապքով:

Ուքրանիոյ մէջ F16-եր պիտի տեղակայուին. Սպիտակ տուն:

Մաքքէի մէջ ուխտագնացութեան ժամանակ 577 անձ մահացած է:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում