Օրը՝ 60 վայրկյանում | 08.06.2024

ՄՄարո Թարվերդյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի՝ հեղեղից տուժած բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Հայաստան. Օ’Բրայենը կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթացին:

Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին. Աբդել Ֆաթթահ աս Սիսի:

Հարձակում Դանիայի վարչապետի վրա.  հարձակվողը ձերբակալվել է:

Փարիզը կպատրաստի Ուկրաինայի զինված ուժերի 4500 զինծառայողի. Մակրոն:

Ուկրաինայի ՋԷԿ-երի 73 տոկոսն ավերվել է. Շմիհալ:

Ստոլտենբերգը հրաժարվել է Ուկրաինային 100 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության հիմնադրամ ստեղծելու մտադրությունից:

ՑԱՀԱԼ-ը հայտնվել է ՄԱԿ-ի սև ցուցակում:

ԱՄՆ-ը կարող է մեծացնել միջուկային զինանոցը` զսպելու Ռուսաստանից, Չինաստանից և այլ հակառակորդների կողմից աճող սպառնալիքները. Սպիտակ տուն: 

Գուտերեշը ՌԴ-ին և ԱՄՆ-ին կոչ է արել բանակցություն սկսել միջուկային զենքի հարցով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում