Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2024

ԼԼուսինե Մուրադյան

Արարատ Միրզոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Եվրախորհուրդ գործընկերությանը, տարածաշրջանային կայունությանն առնչվող հարցեր:

Եվրամիության խորհրդի հանձնաժողովի անդամները կայցելեն Հարավային Կովկասի տարածաշրջան: Առաջինը կլինեն Հայաստանում:

Աջակցելու ենք Հայաստանին բարեփոխումների գործընթացում. Բուրիչ:

Եթե Արևմուտքը ինչ-որ բան տա Հայաստանին, ապա Թուրքիան նույնը եռակի կտա Ադրբեջանին. Մևլութ Չավուշօղլու:

Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ կհաստատի Թուրքիայի քաղաքացիների համար. արտգործնախարարություն:

Իսրայելի պաշտպանության բանակը զորքերը դուրս է բերում Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսից:

Իսրայելը չի համաձայնի հրադադարի հաստատմանը, քանի դեռ Գազայում պահվող պատանդներն ազատ չեն արձակվել. Նեթանյահու:

Զապորոժիեի ԱԷԿ-ին 3 հարված է հասցվել: Վնասվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ռեակտորի պատյանը:

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հրթիռները սպառվում են. Զելենսկի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում