Օրը՝ 60 վայրկյանում | 06.04.2024

ՄՄարո Թարվերդյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ:

Ադրբեջանի կրակոցներից վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ. ՀՀ ՆԳՆ:

Հայաստանը Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ:

ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում, Վերին Շորժայում, Արավուսում և Մովսեսում:

Հաստատակամ ենք օգնել Հայաստանին ամրապնդել ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման. Բլինքեն:

Իսրայելում երկու սպա հեռացվել է Գազայում մարդասիրական կազմակերպության յոթ աշխատակցի մահվան պատճառով:

Գազայում երեխաները մահանում են սննդի և ջրի բացակայության պատճառով. Գուտերեշ:

ԱՄՆ-ն ու Իսրայելը զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի են բերել՝ Իրանի հնարավոր հարձակման ֆոնին.

The New Times: Գիշերային հարձակման հետևանքով Բելգորոդում վնասվել են քաղաքացիական օբյեկտներ:

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին և Զապորոժիեին. կան զոհեր և ավերածություններ:

Թուրքիան դուրս է գալիս սպառազինությունների վերահսկման պայմանագրից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում