Ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը կխաթարի չեզոքության սկզբունքը. Թուրքիայի ԱԳՆ

ԳԳոհար Սարգսյան

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին նախատեսված Փաշինյան-Բլինքեն-Լայեն եռակողմ հանդիպման վերաբերյալ: Ըստ գերատեսչության՝ տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել, և կարևոր է, որ երրորդ կողմերը, հատկապես՝ արտատարածաշրջանային դերակատարները, անկողմնակալ մոտեցում որդեգրեն և չխանգարեն խաղաղության ջանքերին:

«Այս համատեքստում հարկ ենք համարում հստակ ընդգծել, որ եռակողմ հանդիպումը կխաթարի չեզոքության սկզբունքը, որը պետք է հիմք ծառայի տարածաշրջանային բարդ խնդիրների լուծման համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ գերատեսչության՝ Ադրբեջանը բացառող ցանկացած նախաձեռնություն ոչ թե կծառայի խաղաղությանը, այլ կսրի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցությունը:

Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում