Մարտ 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Կառավարութիւնը պահուստային ֆոնտէն 19 մլն․ դրամ յատկացուցած է՝ Կազայէն տեղահանուած 1,5 մլն․ անձի մթերք և դեղեր տրամադրելու համար:

Փարիզ միակողմանի դիրքորոշմամբ երկար տարիներ Հայաստանը հովանաւորած է. Ալի Նագիև:

Հայաստան ՀԱՊԿ-ի անդամակցութիւնը դադրեցնելու ծանուցում չէ ուղարկած. Տասմագամբետով:

Պլինքըն նոյնպես պիտի մասնակցի Հայաստան-Միացեալ Նահանգներ-Եւրամիութիւն հանդիպման:

Նման միջոցառումները Ռուսաստանի համար մտահոգիչ են. Զախարովան՝ Հայաստան-Ամերիկա-Եւրամիութիւն հանդիպման մասին:

«Քրոքուս սիթի հոլ»-ի վրայ յարձակման պաշտօնական վարկածը դեռ չէ հրապարակուած. Փեսքով:

Մոսկուայի մարզին մէջ ահաբեկչութեան զոհերու թիւը հասած է 143-ի. անհետ կորած է 95 անձ։

Ռուսաստանը մտադիր չէ պատերազմելու ՆԱԹՕ-ին դէմ. Փութին:

Ուաշինկթըն պատժամիջոցներ սահմանած է ռուսական ընկերութեան դէմ՝ Հիւսիսային Քորիայի հետ կապերուն համար:

Միացեալ Նահանգները պատրաստ է Ռաֆահի ռազմական ծրագիրներուն՝ Իսրայէլի չեղարկած հանդիպումը վերանշանակելու. Reuters:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում