Օրը՝ 60 վայրկյանում | 11.03.2024

ԼԼուսինե Մուրադյան

Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում. Ջեյմս Հիփի:

Հայաստանի հետ կգործակցենք պաշտպանական համաձայնագրերի շրջանակում. Հունաստանի ՊՆ:

Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ. Տոկաև:

Ֆրանսիան, Աֆրիկայում ձախողումից անմիջապես հետո, անցում է կատարել Հարավային Կովկասին և այժմ ձգտում է խաղաղապահի դեր ստանձնել. Զախարովա։

Շվեդիայի դրոշը բարձրացվել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում. այդ երկիրը դարձել է դաշինքի 32-րդ անդամը:

Պատերազմը դադարեցնելու մասին Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունները բացասական արձագանք են ստացել Ուկրաինայում:

Նիդերլանդներում Հոլոքոստի թանգարանի բացումն ուղեկցվել է Գազայի պատերազմի դեմ բողոքի ցույցերով:

Վերջին 5 տարում Ռուսաստանից զենքի արտահանումը կրճատվել է 53%-ով, ԱՄՆ-ում վաճառքի թիվն ավելացել է 17%-ով:

Ջրհեղեղ Ֆրանսիայում. կան զոհեր և անհետ կորածներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում