Օրը՝ 60 վայրկյանում | 07.03.2024

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանը ծանուցել է Ռուսաստանին, որ «Զվարթնոց»-ում սահմանապահ ծառայության մեջ ռուսական կողմի աջակցության կարիքը չի զգում. Միրզոյան:

Որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում. Միրզոյան:

Կիպրոսը կողմ է Եվրամիության առաքելության ավելացմանը Հայաստանում. Կոնստանտինոս Կոմբոս:

Հարկադրանքը և ուժի կիրառումը չեն կարող երկխոսության և վեճերի խաղաղ կարգավորման այլընտրանք լինել. Կիպրոսի արտգործնախարար:

Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Իրանի պաշտպանության նախարար:

ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների խուզարկություններով. Միլլեր:

Freedom House-ը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումների համար:

Ամերիկան ու իր դաշնակիցները փորձում են անջատողական գործընթացներ հրահրել Հյուսիսային Կովկասում. Պատրուշև:

Հութիների հարձակման հետևանքով Ադենի ծոցում մահացել է առնվազն 2 ամերիկացի նավաստի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում