Միրզոյանը Չեպելակի հետ քննարկել է Արբիտրաժի մշտական դատարանի գործունեությանն առնչվող հարցեր

ԱԱսպրամ Սարատիկյան

Նիդերլանդներ աշխատանքային այցի ընթացքում փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արբիտրաժի մշտական դատարանի գործունեությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային դատական կառույցների, այդ թվում՝ ԱՄԴ հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում