Օրը՝ 60 վայրկյանում | 01.02.2024

ԼԼուսինե Մուրադյան

2023-ին Հայաստանը կանգնեցրել է կոռուպցիայի ընկալման համաթվի հետընթացը. Փաշինյան:

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց օրակարգում չկա. Հայաստանի անվտանգությունը հնարավոր չէ առանց ՀԱՊԿ-ի. Վասիլև:

Կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը բացասաբար չանդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա. Պեսկով:

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո արդեն գոյություն ունի խաղաղություն. Ադրբեջանի նախագահ:

Ալիևը Փարիզին մեղադրել է «հակաադրբեջանական քաղաքականության» համար:

Թեհրանը պատերազմ չի ցանկանում, սակայն իր շահերը խախտվելու դեպքում կպատասխանի. Իրանի փոխնախագահ:

Վրաստանի նոր վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն մտադիր է  կառավարությունում փոխել միայն պաշտպանության նախարարին:

Եվրամիությունը համաձայնության է հասել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի օգնություն հատկացնելու շուրջ. Միշել:

Նեթանյահուն պահանջել է դադարեցնել ՄԱԿ-ի՝ պաղեստինցի փախստականների օգնության գործակալության գործունեությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում