«Աբովյան» ՔԿՀ-ում առաջիկա երկու տարում մի շարք բարեփոխումներ կիրականացվեն

ԼԼիլիթ Դանիելյան

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առաջիկա երկու տարում մի շարք բարեփոխումներ կիրականացվեն, մի քանի մասնաշենքում նորոգումներն ընթացի մեջ են: Անչափահասները առանձին կլինեն մեծահասակներից՝ կառուցվող նոր շենքում ունենալով իրենց կարիքներին համապատասխան խնամք: Վերաինտեգրման խթանման նպատակով դատապարտյալների համար կլինեն կրթության, զբաղվածության հնարավորություններ: Քրեակատարողական հիմնարկը կվերազինվի ժամանակակից սարքավորումներով, անձնակազմը կանցնի վերապատրաստում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում