Յունուար 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Փաշինեան և Ղարիպաշվիլի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերութեան մասին հռչակագիր ստորագրած են:

Երկու երկիրներու ղեկավարները պայմանաւորուած են Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումը աւարտելու ուղղութեամբ քայլեր ձեռնարկել:

Փաշինեան Թիֆլիսի մէջ յոյս յայտնած է, որ Ատրպէյճանի նախագահի ընտրութենէն յետոյ բանակցային գործընթացը լիարժէք ծաւալ կը ստանայ:

Վրաստան միշտ կողմնակից եղած է, որ տարածաշրջանին մէջ երկարաժամկէտ խաղաղութիւն հաստատուի. Վրաստանի վարչապետ:

Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևին մէջ նշուած են Ատրպէյճանի և Թուրքիոյ մէջ լրագրողներուն հանդէպ  ոտնձգութիւնները:

Էրտողան Շուէտի անդամակցութեան որոշումը ՆԱԹՕ-ին ստորագրած է:

ՄԱԿ-ի մէջ քննարկուած են Պելկորոտի մօտ կործանուած Իլ-76-ի հարցը:

Գերիները կարելի պիտի ըլլայ վերադարձնել միայն ՀԱՄԱՍ-ի ոչնչացումէն յետոյ. Նեթանիահու:

Կազայի հատուածին՝ զոհերու թիւը 26 հազարը հատած է:

Քոլումպիայի մէջ անտառային հրդեհներուն պատճառով արտակարգ դրութիւն յայտարարուած է:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում