Օրը՝ 60 վայրկյանում | 30.12.2023

ԼԼիլիթ Ասատրյան

Պուտինը շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին և վարչապետ Փաշինյանին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում. Հաջիև:

Սանկտ Պետերբուրգում Ալիևի և Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն արդյունավետ և կառուցողական էր. Հաջիև:

Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները:

ԱՄՆ-ը Հարավային Կովկասն օգտագործում է որպես Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հարթակ. Գալուզին:

Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը դիտարկում ենք բացառապես ադրբեջանական կողմի հետ. Գալուզին:

Պատմականորեն Ռուսաստանը կովկասյան պետություններից մեկն է և Ադրբեջանի ու Հայաստանի դաշնակիցը. Գալուզին:

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի պահպանման համար կողմերը կարող են հենվել «3+3» հարթակի վրա. Գալուզին:

Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանի 70 տոկոսը:

Ռուսաստանի ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում