Էջմիածնի բնակիչը 1 կգ 400 գրամ մարիխուանա է ներկայացրել իրավապահներին. Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

ԼԼուսինե Մուրադյան

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի մի բնակիչ մոտը և տանը պահում է մարիխուանա։ Քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում 40-ամյա տղամարդը հայտնել է, որ կանեփից պատրաստված թմրամիջոց ունի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում էջմիածինցին իրավապահներին է ներկայացրել ընդհանուր մոտ 1 կգ 400 գրամ մարիխուանայով 7 փաթեթ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում