Օրը՝ 60 վայրկյանում | 26.12.2023

ԼԼուսինե Մուրադյան

ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում:

Սանկտ Պետերբուրգում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը:

Սանկտ Պետերբուրգում Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ալիևը Բելառուսի նախագահին հրավիրել է Ադրբեջան:

Ադրբեջանի Միլի Մեջլիսում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություն է տարածվել:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ «ոչ ցանկալի անձ» են հայտարարվել:

Իրանը և Եգիպտոսը շարժվում են դեպի հարաբերությունների կարգավորում. Քանանի: 

Ուկրաինան Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի խոշոր դեսանտային նավ է խոցել:

Նեթանյահուն այցելել է Գազայի հատված և հայտարարել Գազայի հատվածում խաղաղության հաստատման 3 պայմանների մասին:

Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդականը:

Նիգերիայում զինված հանցավոր խմբավորումների հարձակումների հետևանքով 160 մարդ է զոհվել, 300-ը՝ վիրավորվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում