Օրը՝ 60 վայրկյանում | 21.12.2023

ԼԼուսինե Մուրադյան

Կառավարությունը ԼՂ-ից տեղահանված ևս 935 ուսանողի առաջին կիսամյակի ուսվարձի փոխհատուցում կտրամադրի:

Սեպտեմբերին ռուս խաղաղապահների միջնորդությամբ հաջողվել է 1 օրում հրադադարի հասնել. Գերասիմով:

Մոսկվայի և Լենինգրադի ռազմական օկրուգները ձևավորվում են՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի ընդլայնման. ՌԴ գլխավոր շտաբի պետ:

Թեհրանում Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քնարկել են Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի խնդիրները:

ՆԱՏՕ-ն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ. Բլինքեն:

Եթե ԱՄՆ-ը թուլացնի դիրքերը, դա մեծ ծառայություն կլինի Մոսկվային, Պեկինին և Թեհրանին. Բլինքեն:

Օրբանը դեմ է ՆԱՏՕ-ին միանալու՝ Ուկրաինայի մտադրությանը և Կիևին ԵՄ բյուջեից հատկացումներին:

Սի Ծինփինը Ջո Բայդենին ասել է, որ Պեկինը մտադիր է վերամիավորել Թայվանն ու մայրցամաքային Չինաստանը. NBC:

ՀԱՄԱՍ-ի զինյալները 2 տարբերակ ունեն՝ կա՛մ հանձնվել, կա՛մ զոհվել. Նեթանյահու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում