Նոյեմբեր 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուած մեր քոյրերու և եղբայրներու արտագաղթի երևոյթներ չկան. վարչապետ։

Նոյեմբեր 30-ին Հայաստանի և Ատրպէյճանի պետական սահմանին տեղի պիտի ունենայ սահմանազատման յանձնաժողովներու հանդիպում։

Ատրպէյճանցիները Շուշիի մէջ հայկական գերեզմանատան մէջէն ճամբայ բացած են. Caucasus Heritage Watch։

Ռուսաստանը 40 թոն մարդասիրական բեռ ուղարկած է Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուածներուն համար:

ՀԱՊԿ գագաթնաժողովէն յետոյ գլխաւոր քարտուղարը Երևան պիտի մեկնի՝ բոլոր որոշումները փոխանցելու հայ գործընկերներուն. Ալէյնիք:

ՀԱՊԿ-ը անդամ երկիրներու անվտանգութեան ապահովման անբաժանելի տարրն է. Լուքաշենքօ:

Վրաստանն ու Ատրպէյճանը քննարկած են ռազմական համագործակցութեան հեռանկարները։

Պաքուի մէջ շինանիւթի շուկաներէն մէկուն մէջ հրդեհ բռնկած է. կայ 1 զոհ:

Պաղեստին-իսրայէլ լարուածութեան սրման պատճառով երկու կողմի զոհերուն թիւը անցած է 15 700-ը։

Քիև կրնայ դադրեցնել պատերազմը՝ զիջելով Տոնպասը և Ղրիմը, սակայն ատոր պատրաստ չէ. Զելենսքի։

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում