Բնակարանաշինական պետական ծրագրի ժամկետը կարող է երկարացվել. այն արդյունավետ իրագործվում է

ՄՄայա Խաչատրյան

Երկրի անվտանգության համար սահմանամերձ բնակավայրերի կենսունակությունը պարտադիր պայման է: Ադրբեջանի հետ սահմանագծի թիկունքն ամրացնելու նպատակով պետությունն օգնում է Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ու Արարատի մարզի ծայրամասային բնակավայրերում տուն կառուցելիս:

Պետությունը մարում է մայր գումարի մինչև 16 մլն դրամն ու վարկի տոկոսը: Այս պահին նախագծի վրա արդեն մեկ մլրդ դրամից ավելի փող է ծախսվել: Առաջին շահառուները, հավանաբար, եկող տարեսկզբին կտոնեն բնակարանամուտը, բայց այս պահին էլ դեմ չեն հյուրերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում