Օրը՝ 60 վայրկյանում | 09.11.2023

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի Խաղաղության համաժողովին. հանդիպում է նախատեսված նաև Մակրոնի հետ:

Գործընկերները, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ, կարող են աջակցել խաղաղության գործընթացին. Կոստանյանը՝ Պատրուշևին:

Ամբողջ գործիքակազմն օգտագործում ենք, որ օր առաջ մեր բոլոր հայրենակիցները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, վերադառնան. Կոստանյանը՝ հայ գերիների մասին:

Երևանի նախաձեռնությունը շատ հարցերում համահունչ է այն ծրագրերին, որոնք քննարկվում են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. Զախարովան՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին:

Հայաստանը բանակցում է Չաբահար նավահանգստին միանալու շուրջ. փոխարտգործնախարարը՝ The Economic Times-ին:

Լոս Անջելեսի Կառավարիչների խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Ռուսաստանը փորձում է վերադարձնել արտահանված ռազմական տեխնիկան. Wall Street Journal:

Գազայի հատվածում մեծանում է համաճարակների տարածման ռիսկը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում