Իսրայելի հետ փոխադարձ հարվածների հետևանքով «Հեզբոլլահն» ավելի քան 50 զոհ ունի

ՄՄերի Ներսիսյան

Իսրայելի պաշտպանության բանակից հայտարարել են, որ իրենց ուժերը գտնվում են բարձր պատրաստության վիճակում իսրայելա-լիբանանյան սահմանին, քանի որ միջսահմանային կրակը շարունակվում է: Լիբանանի «Հեզբոլլահը« հայտարարել է, որ ոչնչացրել է իսրայելական անօդաչու թռչող սարք Հարավային Լիբանանի տարածքում: Իսրայելի բանակի կողմից ԱԹՍ-ի կործանման լուրը հերքվել է: Բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Լիբանանից մի քանի արձակում է գրանցվել Հար Դովի շրջանի և Իսրայելի հյուսիսում գտնվող Հերմոն լեռան ուղղությամբ, արձակված հրթիռներն ընկել են ամայի տեղանքում։

Իսրայելի հետ փոխադարձ հարվածների հետևանքով «Հեզբոլլահն» ավելի քան 50 զոհ ունի:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում