Օրը՝ 60 վայրկյանում | 19.10.2023

ԼԼուսինե Մուրադյան

Կոչ ենք անում չդիտարկել ՀՀ-ից արտագաղթելու և հեռանալու տարբերակը. Փաշինյանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին:

ԼՂ-ում փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում կա՛մ իրենց ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել հեռանալ. Կարմիր խաչ:

Խախտվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, չի երաշխավորվում գործերի անկողմնակալ քննությունը. ՄԻՊ-ը՝ Բաքվում պահվող անձանց դատավարությունների մասին:

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր:

Բաքվում Իրանի ու Ռուսաստանի դեսպանները քննարկել են տարածաշրջանային հարցեր:

ՀԱՄԱՍ-ի հարձակման նպատակներից մեկն արաբական երկրների հետ Իսրայելի կարգավորման գործընթացի խափանումն էր. Նեթանյահու:

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահի» թիրախներին:

Իսլամական համագործակցության կազմակերպության մտահոգությունը պատերազմի հավանական ծավալումն է. Աբդոլլահիան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում