Առավել քան 81 000 անձ ստացել է միանվագ 100-հազարական դրամ աջակցությունը

ԼԼուսինե Մուրադյան

Միանվագ 100-հազարական դրամներն այս պահի դրությամբ ստացել է առավել քան 81 հազար անձ: Աջակցության գումարներն արդեն իսկ փոխանցվել են: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Նախորդ շաբաթվա ընթացքում այս գումարները փոխանցվել էին 52 600 անձի: Այսօրվա տվյալներով՝ արդեն 29 078 անձի ևս փոխանցվել են գումարները, որից 14 593-ը անչափահասներ են: Այսինքն՝ առավել քան 80 հազար անձի փոխանցվել են միանվագ գումարները, մյուսների դիմումները մշակման փուլում են»,- ասաց նա:

Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հյուրանոցներից ու հյուրատներից արդեն իսկ տեղափոխվում են վարձակալած բնակարաններ: Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ Կառավարությունը ավելի քան 58 հազար մարդու կեցավայր է տրամադրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում