Հոկտեմբեր 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի Ազգային ժողովը վաւերացուց Հռոմի կանոնադրութեան նախագիծը:

Ըստ Փեսքովի՝ Հռոմի կանոնադրութիւնը վաւերացնելու Հայաստանի որոշումը ճիշդ չէ:

Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուած 100 հազար 600-էն աւելի անձ հատած է Հակարիի կամուրջը. հեռացած են նաև ոստիկաններն ու փրկարարները:

Լեռնային Ղարաբաղի մէջ այսպէս կոչուած ՄԱԿ-ի առաքելութիւնը վարկաբեկեց կազմակերպութիւնը որպէս ինստիտուտ. Էտմոն Մարուքեան:

Ռուս խաղաղապահները պարգևատրուած են Լեռնային Ղարաբաղի մէջ առաջադրանքները կատարելու համար:

Ռուսաստանը չապահովեց Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղութիւնն ու անվտանգութիւնը և դաւաճանեց հայ ժողովուրդին. Միշէլ:

Ամերիկան չի վարանիր համապատասխան միջոցներ ձեռնարկելու, եթէ ի յայտ գան Լեռնային Ղարաբաղի մէջ ցեղային զտումներ վկայող ապացոյցներ․ պետական քարտուղարութիւն:

Եւրամիութիւնը Հայաստանի կողքին է տեղահանուածներուն օգնելու հարցով. Ֆոն տէր Լէյէն:

Ամերիկայի Քոնկրեսի 75 անդամներ նախագահ Ճօ Պայտընին կոչ ըրած են պատժամիջոցներ սահմանելու Ատրպէյճանի նկատմամբ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում