Օրը՝ 60 վայրկյանում | 28.09.2023

ԼԼուսինե Մուրադյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալ. նախագահ Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել:

Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հատել է 70 հազարը:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. Նիկոլ Փաշինյան:

Բաքուն կապ չունի ԼՂ հայերի՝ Հայաստան կամ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ. Ադրբեջանի ԱԳՆ:

Ադրբեջանը պահանջել է Դավիթ Բաբայանի ժամանումը Բաքու. նա  հայտնել է Ստեփանակերտից Շուշի մեկնելու մասին:

Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում 4 ամսով կալանավորել են:

Սամանթա Փաուերն Ալիևի հետ քննարկել է ԼՂ-ում միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտությունը:

Անկարան շարունակում է աջակցել Բաքվին՝ տրամադրելով խորհրդատվություն և ռազմական աջակցություն. Աքթուրք:

Այդ որոշումները մեզ համար խիստ թշնամական են. Պեսկովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում