Օրը՝ 60 վայրկյանում | 27.09.2023

ԼԼուսինե Մուրադյան

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործածների թիվը հատել է 50 հազարը:

Ադրբեջանցիները Չարեքթարում կրակել են 13-րդ դարի վանքի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին:

Հայաստանի Կառավարությունը Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար դիմել է ՄԻԵԴ:

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ բարդ, տարածաշրջանում կայունացնող հիմնական գործոնը դարձյալ ռուս խաղաղապահներն են. Զախարովա:

Վաշինգտոնը և Բրյուսելը համոզում են Հայաստանի իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Զախարովա:

Սամանտա Փաուերը ժամանել է Ադրբեջան:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով սպանվել է 192 ադրբեջանցի զինծառայող, վիրավորվել՝ 511-ը:

Ադրբեջանում մշակվում է ավելի քան 800 նոր զինատեսակ. Գուլիև:

Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանը ռազմական նպատակներ չունի. Հիքմեթ Հաջիև:

ԵՄ-ն հայտարարել է, որ Բաքուն միջազգային դիտորդներին թույլ չի տվել մտնել Լեռնային Ղարաբաղ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում