ԱՍՀՆ-ն գույքագրում է ՀԿ-ների՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու ռեսուրսները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նաև «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ»՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու ռեսուրսները գույքագրելու համար: Հարթակում կհավաքվեն տվյալներ, թե որ կազմակերպությունն ինչ է պատրաստ տրամադրել, ինչ չափով և որտեղ։ Պատասխանատու կառույցներն էլ, տիրապետելով մարդկանց կարիքին, կկարողանան հավասարաչափ բաշխել օժանդակությունը:













