Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները եվրոպական ղեկավարների հետ

ԱԱնժելիկա Ժամհարյան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները եվրոպացի առաջնորդների հետ՝ ի պաշտպանություն Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի վարչակազմը։ Նրանց հաղորդմամբ՝ այսօր Վրաստանի նախագահը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կհանդիպի նախագահ Ալար Կարիսի հետ, սեպտեմբերի 27-ին՝ Վիլնյուսում՝ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ, սեպտեմբերի 26-ին Ռիգայում՝ Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչի հետ:

Սեպտեմբերի 1-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել էր նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին։ Պատճառը դարձել է այն, որ Զուրաբիշվիլին, առանց կառավարության համաձայնության, մեկնել էր արտերկիր՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպման:

Մանրամասները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում