ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ

ԼԼիլիթ Ասատրյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ բեռի հիմնական հատվածը ալյուր է և այն, ինչ անհրաժեշտ է հաց թխելու համար: Ամատունին նաև հավելել է, որ երեկ կազմակերպության միջոցով 9 վիրավոր տեղափոխել է ԼՂ տեղական հիվանդանոցներ:

Զառա Ամատունի (Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 19-ի, սա առաջին անգամն է, որ մեր կազմակերպությունը կարողացել է հասցնել սննդային պարագաներ տեղի բնակչությանը: Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ մեր թիմերն աշխատում են՝ նաև որոշում կայացնողերի հետ քննարկելով տարբեր կարիքները և հնարավորությունը կրկնելու նման աջակցությունը, ինչպես նաև այլ հարցերով փորձել ենք մարդասիրական առաքելությունը իրականացնել:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում