Երևանյան լճի վրա առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանն է բացվել

ԱԱնժելիկա Ժամհարյան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Երևանյան լճի վրա կառուցված առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը:

 

Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնյաներ։

 

Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ:

 

Նախարարը ողջունել է այս նախաձեռնությունը և հույս հայտնել, որ չնայած լողացող արևային կայանի հզորությունը փոքր է, սակայն այն ու նմանատիպ այլ կայաններ կարող են նոր հեռանկարներ բացել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման համար: «Վստահ ենք, որ նմանատիպ ծրագրերն ունենալու են դրական ազդեցություն և նպաստելու են ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,- ասել է նախարարը և հավելել՝ ՀՀ Կառավարությունը բավական մեծ ուշադրություն է դարձնում էներգետիկ ոլորտում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը, բավական շատ խթանող ծրագրեր կան, և այս կայանը այդ քաղաքականության արդյունքն է։

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ևս ողջունել է կայանի բացումը և Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի նորարարական տեխնոլոգիաների զարգացումը։

 

 

 

 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում