Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2023

ԼԼիլիթ Ասատրյան

Սամվել Շահրամանյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ. իրավիճակի սրումն անթույլատրելի է համարվել:

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են ԼՂ շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, ՀՀ-Ադրբեջան սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր:

ՀՀ վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում ընդգծել է՝ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ:

ՀՀ վարչապետը և ԻԻՀ նախագահը հեռախոսով քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը. ԱԳՆ:

Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի և մյուս միջազգային դերակատարների դատապարտող հայտարարությունները կվերածվեն գործնական քայլերի. ԼՂ ԱԳՆ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում