Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք:

Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին Բաքուն դեռևս չի արձագանքել. Մհեր Գրիգորյան:

Հայաստանի նախագահին հավատարմագրերն է հանձնել ԵՄ նոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

Կովկասի խաղաղությունը մեզ համար նույնքան կարևոր է, որքան տան խաղաղությունը․ Աբդոլլահիան:

Սոչիում Պուտինն ու Էրդողանը քննարկել են հացահատիկի գործարքի ապագան:

Թուրքիայում տարեկան գնաճն անցել է 58 տոկոսը:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռեզնիկովը կլքի պաշտոնը:

Կիևը հայտարարել է, որ ճեղքում է Ռուսաստանի պաշտպանության առաջնագիծը Զապորոժիեում:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ցանկանում է Կիևին փոխանցել Ռուսաստանի սառեցված ակտիվները:

Բայդենը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպման մտադրության մասին:

Նեթանյահուն մտադիր է էրիթրեացի միգրանտներին արտաքսել երկրից՝ անկարգությունների պատճառով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում