Օրը՝ 60 վայրկյանում | 02.09.2023

ՄՄարո Թարվերդյան

ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական մամուլի կեղծ տեղեկությունները, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

ՀՀ ՊՆ-ն նաև հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե, իբր, սեպտեմբերի 2-ին ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան և արևելյան հատվածների ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ-ն շարունակելու է ջանքերը՝ ԼՂ անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ԼՂ  անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով:

Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC-ի եթերում ներկայացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Հորդորում ենք բոլոր միջազգային դերակատարներին՝ ձեռնարկել գործուն քայլեր՝ կանխելու Արցախի էթնիկ զտումը. ԼՂ ԱԳՆ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է վաղեմի հակամարտության կարգավորման համար. Միլլեր:

Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը. Փալոն:

100-ից ավելի վիրավոր Թել Ավիվում՝ էրիթրեացի ներգաղթյալների և ոստիկանության միջև բախման պատճառով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում