Սեպտեմբեր 1-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ատրպէյճանի Զինուած ուժերը  հրաձգային զէնքերով և ականանետով սատիկ կրակ  բացած է  Սոթքի և Նորաբակի դիրքերուն ուղղութեամբ. հայկական կողմէն կան զոհեր  և վիրաւոր:

Սոթքի հատուածին  Ատրպէյճանը ռազմական միջոցներ և լրացուցիչ անձնակազմ  կեդրոնացուցած է . Հայաստանի Պաշտպանութեան նախարարութիւն :

Արայիկ Յարութիւնեանը հրաժարական տուած է:

Շառլ Միշելը առաջարկած է քայլ առ քայլ մօտեցում, որը կ՛ապահովէ Լաչինի միջանցքի լիարժէք շահագործում, ատկէ ետք՝ Աղտամի ճամբու բացում:

Ամերիկայի Քոնկրեսին մէջ յատուկ լսումներ պիտի կատարուին  ԼՂ իրավիճակին վերաբերեալ:

Պաքուի պաշտօնատար անձերը և Ստեփանակերտի ներկայացուցիչները պէտք է անյապաղ հանդիպին. Պետական քարտուղարութիւն:

Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելած են Ատրպէյճանի մէջ  պահուող 3 ուսանողներուն:

Կարմիր խաչի միջնորդութեամբ 11 բուժառու ուղեկցողներու հետ Լեռնային Ղարաբաղէն Հայաստան տեղափոխուած է :

Հայաստանի կառավարութիւնը Հռոմի կանոնադրութիւնը ուղարկած է Ազգային ժողովի  վաւերացման:

Մեր հեռահար զէնքը 700 քմ․ հեռաւորութեամբ թիրախ խոցած է . Զելենսքի:

Հռոմի Պապը պատմական այց  կատարած է Մոնկոլիա:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում