Օգոստոս 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Լեռնային Ղարաբաղի պետական նախարարը պաշտօնանկ եղած է, զայն կը փոխարինէ Սամուէլ Շահրամանեանը. հրաժարական պիտի տայ նաև Արայիկ Յարութիւնեանը:

Կարմիր խաչի միջոցով 10 բուժառու ուղեկցողներուն հետ Հայաստան տեղափոխուած է:

Պետք է առաջ մղել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահաւաք առաքելութիւն գործուղելու գաղափարը. Փաշինեան:

Գերմանացի պատգամաւորը առաջարկած է Եւրոպայի խորհուրդի փաստահաւաք առաքելութիւն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանը ժամանակ տուած է Ատրպէյճանին` Լաչինի միջանցքէն առևանգուած 3 անձերու մասին տեղեկութիւններ տալու համար:

Մարիա Զախարովայի հերթական նոյնաբովանդակ մեկնաբանութիւնը տարակուսանք և հիասթափութիւն կ՛առաջացնէ․ Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան խօսնակ:

Եւրամիութիւնը և Ամերիկան պէտք է ճնշում գործադրեն Ատրպէյճանի վրայ՝ դադրեցնելու Լաչինի միջանցքի արգելափակումը. Քովաչև:

Ատրպէյճանի մէջ հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցիչները Աղտամ-Ասկերան ճամբու հատուած այցելած են:

Հաճիև դժգոհած է Հայաստանի պետական պիւտճէէն աւելի քան 360 միլիոն տոլարի աջակցութիւն տալու համար Լեռնային Ղարաբաղին:

Պաքուի մէջ Ֆրանսայի դեսպանը կանչած են Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարութիւն:

Թուրքիոյ Արտաքին գործոց նախարարը Ռուսաստան կը գտնուի, Փութին-Էրտողան հանդիպում կը նախապատրաստուի:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում