Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ:

6 բուժառու ուղեկցողների հետ Կարմիր խաչի միջնորդությամբ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստան:

Ադրբեջանը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների է առևանգել:

Գիշերը Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրի ուղղությամբ կրակոցներ են արձակվել.  2 քաղաքացի է ձերբակալվել:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը պատրաստակամություն է հայտնել՝ մեկնելու Լեռնային Ղարաբաղ:

Օգոստոսի 25-27-ը Ադրբեջանը 60-ից ավելի կրակոց է արձակել Երասխի գործարանի ուղղությամբ. «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ:

Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետին:

Հունաստանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա:

Վրացական Շիո Մղվիմի միջնադարյան վանքի մոտ սողանք է տեղի ունեցել:

Պետք է թույլ չտալ, որ պատերազմը տեղափոխվի Ռուսաստանի տարածք. Զելենսկի:

Իսրայելը թիրախավորել է Հալեպի օդանավակայանը, թռիչքուղին վնասվել է:

Եվրոպայում շոգին «փոխարինել» են փոթորիկները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում