ԼԼիլիթ Ասատրյան

Դովեղ գյուղում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

Դովեղ գյուղում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

Օգոստոսի 24-ին, ժամը 18։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դովեղ գյուղի «Գեղատեղի» կոչվող հանդամասում VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության մեքենային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում