Օգոստոս 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ատրպէյճանի Զինուած ուժերը թիրախաւորած են Վերին Շորժայի հայկական դիրքերը:

Հայաստանի Զինուած ուժերը ատրպէյճանական դիրքերուն ուղղութեամբ չեն կրակած. ՊՆ հերքում:

Հայաստանի մէջ Անճէյ Քասփրչիկ ԵԱՀԿ գործող նախագահին յանձնարարականով Լաչինի միջանցք կ՛այցելէ:

Ատրպէյճանին կոչ կ՛ընենք երաշխաւորելու Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը. Լիւքսեմպուրգի Արտաքին գործոց նախարար:

Արցախի մէջ մարդասիրական սուր ճգնաժամ է, Ամերիկայի վարչակազմը պէտք է գործէ. քոնկրեսական Ատամ Շիֆ:

6-րդ օրն է՝ որ Մոսկուան անօդաչու թռչող սարքերու թիրախին է. շարք մը թռիչքներ յետաձգուած են:

Ամերիկան չի խրախուսեր Ռուսաստանի դէմ յարձակումները. Պետական քարտուղարութիւն:

Ալժիրը, Պանկլատէշը, Եգիպտոսը և Եթովպիան կը փափաքին միանալ BRICS-ին. Euronews:

Թուրքիան կը պայքարի անտառային հրդեհներու դէմ. հարիւրաւոր մարդիկ տարհանուած են:

Հրդեհներէն տուժած ամերիկեան Մաուի կղզիին մէջ աւելի քան 1000 անձ է անհետ կորսուած։

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում