Օգոստոս 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Երկրաշարժ՝ Շորժա գիւղէն 6 քմ․ դէպի հարաւ. զգացած են Երևան, Գեղարքունիք, Կոտայք մարզերուն մէջ:

Ատրպէյճանի Զինուած ուժերը կրակած են Վերին Շորժայի հայկական դիրքերուն ուղղութեամբ:

Ատրպէյճանը Մարտակերտ, Ասկերան, Մարտունի, Շուշի շրջաններուն մէջ հրադադարը խախտած է, նաև կրակած՝ Խնածախի հայկական դիրքերուն ուղղութեամբ:

Խաղաղապահներու ուղեկցութեամբ Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղի 41 քաղաքացիներ Հայաստան տեղափոխուած են:

Ատրպէյճան բոլոր միջոցները կ՛օգտագործէ խաղաղ մարդոց իրենց հայրենիքէն վտարելու համար. Էտմոն Մարուքեան:

Մոսկուայի մարզին մէջ առաւօտեան երկու անօդաչու թռչող սարք խոցուած է. Ռուսաստանի Պաշտպանութեան նախարարութիւն:

2023-ի 4-րդ եռամսեակին Հունկարիան Ատրպէյճանէն 100 մլն․ խորանարդ կազ պիտի գնէ. Պուտափեստն ու Պաքուն համաձայնագիր ստորագրած են:

Կ՛ակնկալենք, որ Փութինն ու Զելենսքին ընդունին Թուրքիոյ միջնորդութիւնը. Էրտողան:

Հոլանտան և Տանիմարքը Քիևին խոստացած են F-16 կործանիչներ տրամադրել:

Թրամփ չի մասնակցիր նախընտրական ներ-կուսակցական բանավէճի առաջին հանգրուանին:

Էքուատորի մէջ տեղի կ՛ունենայ նախագահի ընտրութեան երկրորդ փուլ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում