Օրը՝ 60 վայրկյանում | 21.08.2023

ԼԼուսինե Մուրադյան

Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ. այն զգացվել է Երևանում, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում:

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Շուշիի շրջաններում  խախտել է հրադադարը, նաև կրակ է բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ:

Խաղաղապահների ուղեկցությամբ Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղի 41 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան:

Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց իրենց հայրենիքից վտարելու համար. Էդմոն Մարուքյան:

Մոսկվայի մարզում առավոտյան խոցվել է երկու անօդաչու թռչող սարք. Ռուսաստանի ՊՆ:

4-րդ եռամսյակում Հունգարիան Ադրբեջանից 100 մլն խմ գազ կգնի. Բուդապեշտն ու Բաքուն համաձայնագիր են ստորագրել:

Ակնկալում ենք, որ Պուտինը և Զելենսկին կընդունեն Թուրքիայի միջնորդությունը. Էրդողան:

Նիդերլանդները և Դանիան Կիևին խոստացել են F-16 կործանիչներ տրամադրել:

Թրամփը չի մասնակցի նախընտրական ներկուսակցական բանավեճի առաջին փուլին:

Էկվադորում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում