Գորիսի թիվ 3 մանկապարտեզը 56 տարվա ընթացքում առաջին անգամ կապիտալ նորոգվում է

ԼԼիլիթ Ասատրյան

Մարիետա Մարտիրոսյան (Գորիսի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն) - Շենքը գտնվում էր սարսափելի անբարեկարգ վիճակում, չհաշված, որ առաջին պատերազմի ժամանակ ռմբակոծվել է մի քանի անգամ:

18 բազմաբնակարան շենքերի թաղամասում գտնվող մանկապարտեզը նախատեսված է 180 երեխայի համար, սակայն անբարեկարգ վիճակում այստեղ միայն 120-ն է հաճախել: Նորոգման ավարտից հետո նախադպրոցական հաստատությունում ևս մեկ խումբ կբացվի: Ներքին հարդարումն ավարտվել է, կարգի է բերվում մանկապարտեզի արտաքին տեսքը: Նորոգման վերջին փուլում ամբողջությամբ կթարմացվի նաև հաստատության գույքը, նախատեսվում է մանկապարտեզի դռները վերաբացել ուսումնական տարվա սկզբին:

Գարեգին Փարսյան (Գորիսի համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ) - Իր ամրացումներով, այսօրվա գործող բոլոր շինարարական նորմաներով կապիտալ վերանորոգում էր: Այսինքն՝ 4 պատից այն կողմ, մնացածը վերանորոգվել է:

Համայնքում գործող այս և այլ մանկապարտեզներում աշխատանք է իրականացվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների մանկահասակ երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար:

Իրինա Յոլյան (Գորիսի համայնքապետի տեղակալ) - Մենք այս տարի 10-ից ավելի նոր խմբեր ենք ստեղծել, նոր աշխատատեղեր: 200-ից ավելի երեխաներ նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն են ստացել:

Գորիսի թիվ 3 մանկապարտեզը նորոգվածներից միակը չէ՝ պետություն-համայնք և համայնք-մասնավոր գործակցությամբ մասամբ նորոգվել և նորոգվում է ևս 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում