ԼԼիլիթ Ասատրյան

Բողոքի ակցիա՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի առջև

Բողոքի ակցիա՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի առջև

ԼՂ-ից մի խումբ ակտիվիստներ շրջափակել են ռուս խաղաղապահների ռազմաբազան։

 
«Մուտքն արգելափակված է», - նշել է Լեռնային Ղարաբաղի «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։
 
«Սա ԼՂ տարածքն է, և մենք ենք որոշում՝ որտեղ կանգնեցնել մեքենան»,- ասել է նա։ 
 

Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ իրենք վերահսկելու են նրանց տեղաշարժը։ Արթուր Օսիպյանը խաղաղապահներին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։

 
Նա նշել է սննդամթերքի բացակայության՝ տոտալ կոլապսի վերաճելու վտանգի մասին, ինչը դեպի ցեղասպանություն տանող ճանապարհ է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում