ԳԳոհար Սարգսյան

Առաջիկա օրերին ԼՂ-ում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն

Առաջիկա օրերին ԼՂ-ում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն
ԼՂ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ԼՂ-ի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին ԼՂ-ում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն:
 
«Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:
 
Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում