ԱԱրսեն Մկրտչյան

Այսօր 10 բուժառու ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել են Հայաստանի բուժկենտրոններ

Այսօր 10 բուժառու ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել են Հայաստանի բուժկենտրոններ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու ուղեկցողների հետ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում են ԼՂ առողջապահության նախարարությունից։

 

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Լեռնային Ղարաբաղ վերադարձնել 9 բուժառուի՝ ուղեկցողների հետ, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու համար։
 

Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Ղարաբաղ վերադարձին:

 

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
 

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում