ԱԱրսեն Մկրտչյան

Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «ԳԱԶել»-ներ չեն լինի․ վերջինը փոխքաղաքապետ Ավինյանն է վարել

Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «ԳԱԶել»-ներ չեն լինի․ վերջինը փոխքաղաքապետ Ավինյանն է վարել

Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «ԳԱԶել»-ներ չեն լինի: Միկրոավտոբուսային թիվ 70 երթուղու վերջին «ԳԱԶել»-ը վարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

 

Թիվ 70 և 26 երթուղիներն այսուհետ կշահագործվեն MAN մակնիշի հարմարավետ ավտոբուսներով՝ 36 համարի ներքո, ուղեգիծը՝ ՀԱԹ-Նոր Նորքի 9-րդ զանգված:

 

Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմ է փոխարինվել ավտոբուսներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում